Երեկվանից հայկական մեդիայի գլխավոր թեման վարչապետի՝ ապրիլի 17-ի ուղերձի տեխնիկական փորձերի կադրերի արտահոսքն է։ Այդ կադրերի հիման վրա էլ ֆեյսբուքյան էջերից մեկում հումորային տեսանյութ էր հայտնվել։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը նկարահանել է Հանրային հեռուստաընկերությունը։ Կադրերի արտահոսքից հետո քննադատությունների մեծ ալիք բարձրացավ Հանրային հեռուստաընկերության և վարչապետի աշխատակազմի նկատմամբ։ Շատերը պնդում էին, որ եթե երկրի առաջին դեմքի ուղերձի եթերից դուրս մնացած կադրերը արտահոսում են, ապա պետական մակարդակով Հայաստանում կա տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիր։ Մի շարք քաղաքացիներ էլ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հրաժարականի պահանջներ հնչեցրին։ Հիշեցնենք, սակայն, որ այս դեպքը հետհեղափոխական Հայաստանում առաջինը չէ: Առաջին նման լուրջ ուտեչկան արձանագրվեց ԱԱԾ-ՀՔԾ պետերի գաղտանլսումից հետո, երբ նրանց հեռախոսազրույցը հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում: Ով էր կազմակերպել այդ արտահոսքը՝ չպարզեց անգամ քննությունը: Հերթական սկանդալային արտահոսքը կապված էր ՊԵԿ-ում բաժանվող աստղաբաշխական պարգևավճարների հետ: Թերևս այդ դեպքից հետո էլ գերատեսչություններում տեղի ունեցող պարգևավճարների թեման դարձավ օրակարգային: Մյուս նմանատիպ դեպքը՝ Մարտի 1-ի գործի նախաքննական տվյալների արտահոսքն էր: ԶԼՄ-ներին էին ուղարկվել գործից մոտ 300 էջ կազմող նյութեր, որոնք ներառում էին գործով անցնող պաշտոնյաների մեղադրական եզրակացությունները, վկաների ցուցմունքները: Ավելի վաղ էլ հրապարակվել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Մեկ այլ դեպքի կիզակետում էլ նախարար Սուրեն Պապիկյանն էր, ում դատվածության մասին տեղեկությունը հայտնվել էր լրատվամիջոցներում: Նախարարը հայտարարել էր, որ իր մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքը պատվիրված է: Արտահոսք էր նաև ՊՈԱԿ-ի օպտիմալացման մասին տեղեկությունը, որը հետագայում հաստատվեց, ինչպես նաև կառավարության օպտիմալացման մյուս ծրագրերը: Այս բոլոր դեպքերը միավորում է այն հանգամանքը, որ այդպես էլ պարզ չդարձավ՝ ովքեր և ինչ նպատակով էին կազմակերպել վերոնշյալ սլիվները, սակայն արձանագրենք, որ դրանք հետհեղափոխական Հայաստանում տեղեկատվական ուտեչկաների ամենասկանդալային դեպքերն էին:
Առաջարկում ենք նաև
30/04/17 15:44
Այս փոքրիկը մեծացավ ու դարձավ Հայաստանի ամենասկանդալային ևամենասեքսուալ հայուհին … (լուսանկարներ)
30/11/16 22:16
Այս փոքրիկը մեծացավ ու դարձավ Հայաստանի ամենասկանդալային, ամենասեքսուալ հայուհին ... (լուսանկարներ)
20/10/24 20:31
«Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին
20/10/24 18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
19/10/24 19:53
Հայաստանում մեկ ամսում կենդանիների կողմից 967 մարդ է տուժել
18/10/24 23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան
18/10/24 22:13
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան