Սասեքսի դուքս և դքսուհի արքայազն Հարին և Մեգան Մարքլը դադարեցնում են համագործակցությունը բրիտանական չորս պարբերականների հետ՝ դրանցում հրապարակված կեղծ տեղեկատվության պատճառով, հաղորդում է The Guardian-ը։
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը դադարեցրել են համագարծակցությունը Mirror, Express, Daily Mail և Sun պարբերականների հետ։ Նրանց խոսքով, այս տաբլոիդները փչացնում են մարդկանց կյանքը ստի, ագրեսիայի և տեղեկատվության աղավաղման միջոցով:
Արքայազնն ու Մեգանը շեշտել են, որ իրենց մտերիմների շրջանում կան մարդիկ, որոնց կյանքը քանդվել է այդ պարբերականներում հրապարակված նման նյութերի պատճառով։