Թաիլանդի Մահասարակհամ նահանգում բռնել են 3,5 մետր երկարություն ունեցող պիթոն, որը կերել է 20 հավ: Այս մասին հայտնում է Newsflare-ը:

 
 

Օձին առաջինը նկատել է տան տիրուհու 28-ամյա եղբայրը:

«Եղբայրս գնաց մեր կովերի համար խոտ հնձելու, սակայն քիչ անց վախեցած հետ եկավ,- պատմում է տիրուհին,- նրան վախեցրել էր մեծ օձը: Ես փրկարարներին կանչեցի, քանի որ վաստահ էի, որ սա այն օձն է, որ տարել էր իմ հավերին»,- ասում է նա:

«Թռչուններն սկսել են կորչել դեռ տարվա սկզբին: Ի սկզբանե տարակուսանքի մեջ էի, երբ երկու հավերն անհետացան, իսկ հետո արդեն վստահ էի, որ օձն էր կերել նրանց: Հիմա կարծում եմ, որ հավերն այլևս չեն սատկի»,- նշել է տան տիրուհին:

Իիսկ ահա փրկարարները բռնել են օձին և բաց թողել Կրայպոլի ֆերմայից 15 կմ հեռավորության վրա, որպեսզի այն այլևս չանհանգստացնի նրանց: