ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ի հեճուկս կառավարության խոստման, որ ապրիլի 20-ից տեքստիլը կարող է աշխատել Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել:
Ահա նրանք արտադրամասից դուրս գալու և բողոքի ցույցի գնալու պահին: Հետաքրքիր է այս մարդկանց ընտանիքներն ինչպե՞ս են գոյատևելու, երբ սոցիալական աջակցությունը նույնպես նրանց շրջանցել է»:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են, որպեսզի ֆաբրիկան վերբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել։
Աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է եւս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։
Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։