Նյու Յորքում բնակվող հայազգի ֆոտոմոդել Ռուբինա Խանզադյանը զարդարել է Harper’s Bazaar Qatar ամսագրի շապիկը:

23-ամյա հայուհին հայտնվել է նաև ամսագրի մի քանի էջերում:

Խանզադյանը, ով հեղինակավոր Victoria’s Secret-ի հետ պայմանագիր կնքած առաջին հայուհին է, լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:

Նշենք, որ Ռուբինան հայազգի գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է: Նա 2 տարեկան հասակում լքել է Հայաստանը և ապրում է Նյու Յորքում: