«Գազպորմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի բնակիչները 3 օր ունեն իրենց սպառած գազի դիմաց վճարումները կատարելու համար:

«2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում։ Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մամուլի հաղորդագրություն էր տարածել: Դրանում նշված էր, որ որոշում կայացնելիս մի քանի հանգամանք է հաշվի առնվել՝ ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ինչպես նաև հանրապետությունում անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը և ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:

 

armeniasputnik.am