Հայտնի իսրայելացի գիտնական, կաբալլիզմի դպրոցի հիմնադիր Միխայիլ Լայթմանը վստահ է, որ վերադարձ հին կյանքին այլևս երբեք չի լինի։ Կորոնավիրուսի տված դասերը մարդկությունը դեռևս ամբողջությամբ չի սերտել։ Վարակը դեռ երկար ժամանակ չի անհետանա․ «Մենք այլևս երբեք չենք վերադառնա նորմալ կյանքին։ Լավագույն դեպքում ենք այն նորից կստեղծենք։ Վաղ է հաղթանակ տոնելու համար: Կորոնավիրուսը չի նահանջել։ Շտապելով ազատվել գաղութից՝ մենք վտանգում ենք ընկնելու թակարդի մեջ: Ի վերջո, այս ճգնաժամն ունի վեկտոր, համաճարակը ոչ միայն ուղղված է մեր դեմ, այլ նաև ուղղորդում է ողջ մարդկությանը: Եվ ալիքի դեմ լողալու փորձը մեզ համար թանկ կարժենա՝ շատ ավելի թանկ, քան ինքնամեկուսացումը: Առաջին հերթին մենք ընդհանրապես չենք հաղթել հիվանդությանը: Մենք նույնիսկ պարզ չենք ուսումնասիրել նրան, և նա շարունակում է ամեն օր զարմացնել մեզ: Կարելի է միայն կռահել, թե ինչպես է հետագայում վարվելու մեզ հետ կորոնավիրուսը: Այս պայմաններում անհրաժեշտ գործունեության ոլորտներին մասնակի վերադարձը արդարացված է: Այնուամենայնիվ, տանը մեկուսացվածծ մնալը դեռևս ամենաապահով ռազմավարությունն է: Այսպիսով, մենք գոնե սահմանափակում ենք մեր ներքին բնությունը, վանում ենք մեր անխորտակելի փափագը' փչացնելու այն ամեն, ինչի հետ կապ ունենք: Ես հասկանում եմ այն կառավարություններին, որոնք թուլացնում են կարանտինը տնտեսությունը կտրուկ անկումից փրկելու համար, բիզնեսը՝ սնանկացումից, քաղաքացիներին՝ գործազրկությունից և բերքը՝ քայքայումից: Բայց, փաստորեն, մենք պատրաստ չենք դրան, և, կարծում եմ, մենք կտեսնենք մեր շտապողականության բացասական արդյունքները առաջիկա շաբաթներին: Կորոնավիրուսը կլքի մեզ միայն այն ժամանակ, երբ մենք կսովորենք դրա սոցիալական դասերը: Ես չգիտեմ՝ արդյոք մեզ կասվեն բոլոր այն բարդությունների մասին, որոնք հիմա կան, և արդյոք հասարակ մարդիկ կկարողանան դիտել «մեծ նկարը»՝ առանց գրաքննության և քաղաքական պարկեշտության: Ակնհայտ է, որ ամենուրեք արդյունքերը տարբեր կլինեն: Բայց, այսպես թե այնպես, իրավիճակը ճնշում է մեզ երկու կողմից։ Մենք չենք կարող հետագայում նստել տանը և չենք կարող վերադառնալ անցյալ կյանքի անխոհեմությանը: Կարծես նրանք սեղմում են մեզ, մղում դեպի անհայտ մի բան: Եվ թվում է՝ սա չարիքների փոքրագույնն է։ Դա կարող էր այլ կերպ լինել: Համընդհանուր մեկուսացումը արժեր շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել խնդրի բժշկական և սոցիալական լուծումը»,֊ասում է Լայթմանը:
Մնաս բարով, հրաշքների աշխարհ, մենք այլևս երբեք չենք վերադառնա նորմալ կյանքին․ Միխայիլ Լայթման
20:20 - 22.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
15/02/15 18:31
Բայց մենք նրան այլևս երբեք չենք տեսնի
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
16/10/24 09:15
Մենք երբեք Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագիրը» չենք կապել COP29-ի հետ․ ԱՄՆ պետդեպ
10/03/22 17:09
«Մենք ստրուկ չդարձանք և երբեք չենք էլ լինի». Զելենսկի
16/12/21 10:30
Մենք երբեք չենք լքի հայերին. Մակրոն
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան