ԱՄՆ Օհայո նահանգի Մերիոն քաղաքում բնակվող Ջոն ՄաքԴենիելը, ով հանդես էր գալիս ինքնամեկուսացման դեմ, վարակվել է COVID-19-ով և մահացել հիվանդանոցում, գրում է The Mirror-ը:
Սոցցանցերի իր էջերում 60-ամյա տղամարդը խոստովանել էր, որ կորոնավիրուսը համարում է քաղաքական հնարք և կոչ էր արել չինքնամեկուսանալ տանը:
Իր գրառումներից մեկում նա հայտնել էր, որ իշխանություններն իրավունք չունեն փակել ռեստորաններն ու սրճարանները, իսկ նրանք, ովքեր վախենում են վարակից, թող դուրս չգան և չխանգարեն մյուսներին ապրել իրենց կյանքով:
Մարտի վերջին ՄաքԴենիելի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ ապրիլին նա մահացել է: