Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երրորդ տուրի առաջին խաղային օրվա պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս տուրում Մագնուս Կարլսենը 1-3 հաշվով առավելության հասավ Ֆաբիանու Կարուանայի, իսկ Հիկարու Նակամուրան' Ալիռեզա Ֆիրուջայի (3,5:0,5 հաշվով) նկատմամբ: Այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: