Ապրիլի 24-ին, 1915թ.-ի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, մեր հայտնի շատ հայրենակիցներ են հարգանքի տուրք մատուցում ցեղասպանության զոհերին։ Հայտնի շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն այս տարի ևս՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, ինչպես ամեն տարի, Instagram-ում այդ թեմայով հրապարակում է արել։
Նա հրապարակել է այս օրվա խորհրդանիշ անմոռուկի լուսանկարն ու գրել. «Ապրիլի 24։ Այսօր մենք հիշում ենք հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Հիշում ենք ու երբեք չենք մոռանա»։