Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

 

«Էս պապիկը դարձավ օրվա հերոս Ազատության նյութից հետո։

Արտակարգ դրության սկզբի օրերին եմ նկարել էս վիդեոն՝ մարտի 21-ին։ Իջել էի մեր թաղերը, տեսնեմ մարդիկ ոնց են յոլա գնում։

Քոչար-Կոմիտաս հատվածում բոլորը լավ գիտեն իրեն։ Առավոտից իրիկուն աշխատում ա, թաղի խանութների ու օբյեկտների դիմացը մաքրում, բարեկարգում՝ փոցխը կամ բահը ձեռին։ Սեփական ընտանիքից վտարված դժբախտ մի մարդ, բայց չի չարացել իր դժբախտությունից»։

Հիշեցնենք, որ 82-ամյա ծերունուն թույլ չէին տվել բարձրանալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: