Երևանի կանաչապատման հիմնարկի տնօրենի մրցույթն ավարտվեց, հաղթող ճանաչվեց 2 մասնակից՝ Արա Աղայանն ու Դավիթ Մելքումյանը։ Անդրադառնալով մրցույթի արդյունքներին և թե քաղաքապետի ընտրությունն ո՞ւմ վրա կանգ կառնի՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ասաց. «Խոսակցություններ կան, որ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից մեկը քաղաքապետարանում պաշտոն զբաղեցնողներից մեկի մերձավորն է: Սակայն, ես կարծում եմ՝ այս պահին դա այդքան էլ էական չէ, որովհետև եթե հաշվի առնենք, թե առաջին փուլում ինչքան մարդ էր մասնակցում, հիմա՝ ինչքան և հաշվի առնելով փոփոխությունները հանձնաժողովում՝ արդեն իսկ կարելի է ասել, որ մրցույթի անաչառությունը կասկածի տակ է»,- ասաց նա: Նշենք, որ Խաժակյանը նկատի ունի Արա Աղայանին, ով քաղաքապետի նախկին խորհրդական, այժմ դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։ Նկատենք, որ «Լույս» խմբակցության ավագանու անդամները մինչ մրցույթի ավարտն էլ մի շարք խախտումների մասին էին մատնանշում: Նշենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամակավոր պաշտոնակատարն Արմեն Բեգոյանն էր: Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա կինը՝ Իվա Մարությանն, ամեն գնով ցանկանում էին ազատվել նրանից, ինչն էլ փաստորեն հաջողվեց նրանց: Բանն այն է, որ մինչ այս պաշտոնին նշանակվելը Բեգոյանը զբաղեցնում էր «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և աշխատանքը «փայլուն» կատարելու արդյունքում նրան տեղափոխեցին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ՝ տնօրեն դարձնելու հեռանկարով։ Սակայն, պարզվում է՝ քաղաքապետի կնոջ ու Բեգոյանի ջրերը սկսել են մի առվով չհոսել. վերջինս անհամաձայնություն է ունեցել Մարությանների հետ, որից հետո կանաչապատման հիմնարկի տնօրենի պաշտոնին նրան նշանակելու հավակնությունները հօդս են ցնդել: Մարությանի կինն էլ որոշել է մրցույթ անցկացնել ու իր ուզած մարդուն նշանակել այս պաշտոնում։ Մինչ այդ էլ լուրեր էին տարածվել, թե քաղաքապետի կինը գնացել ու տնօրենի Ժ/Պ-ից ազատման դիմում գրել է պահանջել:
Քաղաքապետի կինը միջամտել է մրցույթին. կանաչապատման հիմնարկի տնօրեն են նշանակելու իրենց «մարդուն»
18:58 - 27.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
28/09/19 23:00
Առաջին ամուսնական գիշերվա 6 ամենաանսովոր ու վայրի ավանդույթները ամբողջ աշխարհից. մարդիկ, իրոք որ, տարբեր են (Photo)
16/01/14 02:19
Հագուստի խորհրդանշական դերը հայոց հավատալիքներում և ծեսերում
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
29/01/24 12:59
Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն
29/08/23 17:30
Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածանքով
24/08/23 23:40
Քանյե Ուեսթը նոր կնոջն անվանել է «կատարյալ առաջին տիկին»
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
05/01/23 22:49
Երևանում ազգությամբ թուրք քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան, կոտրել դիսկո-ակումբի դռան ապակին
30/07/22 14:20
«Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել․ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն»․ Գեղամ Մանուկյան
03/05/22 12:59
Վանաձորում 47-ամյա կինը 4-րդ հարկի տան պատուհանները մաքրելիս անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
27/07/20 10:20
Քաղաքապետի որոշմամբ դպրոցի 2 տնօրեն ազատվել է պաշտոնից
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում