Չինացի բժիշկները դուրս են հանել ծեր կնոջ ականջի մեջ մեկ շաբաթից ավել գտնվող սարդին: Դեպքը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Մանյան քաղաքում, հայտնում է Unilad-ը:

Նշվում է, որ ծեր կինը բժիշկներին է դիմել ականջներում ցավի և խշշոցի բողոքով:

Հետազոտության ժամանակ բժիշկները նկատել են, որ Լյու Ցզյունի ականջում սարդ կա, որը սարդոստայն է հյուսել այնտեղ, և պինցետի օգնությամբ դուրս են հանել կենդանուն:

Նշվում է, որ Լյուի խոսքով՝ սարդը հավանաբար խաղողի այգում աշխատելու ժամանակ է իր ականջի մեջ մտել: