ABC News-ի լրագրող Ուիլ Ռիվը մասնակցել է առավոտյան Good Morning America հեռուստատեսային հաղորդմանը:
Նա խոսել է այն մասին, թե ինչպես են դեղատներն իրենց հաճախորդներին դեղեր մատակարարելու համար անօդաչու սարքեր օգտագործում: Թեման լուրջ է, միայն այն պատճառով, որ Ռիվն աշխատել է տնից և ինքն է տեղադրել տեսախցիկը: Այդ պատճառով լրագրողը տաբատ չի հագել, միևնույն է, ոչ ոք չի տեսնի: Բայց նրանք տեսան դա: Կադրի կառուցման ժամանակ Ռիվն ինչ որ բան հաշվի չի առել, եւ նա եթեր է դուրս եկել կոստյումով, սակայն առանց տաբատի:
Հեռուստադիտողները նկատել են դա եւ սկսել են Ռիվին հաղորդագրություններ գրել: Ռիվն օգտատերերին պատասխանել է, որ ուղղակի ժամանակ է խնայել, քանի որ ուղիղ եթերից հետո մարզվելու էր: Ռիվը կատակել է, որ մոտ ժամանակներս իրեն ոչ ոք որպես օպերատոր աշխատանքի չի ընդունի:
1,232 people are talking about this