Ես երբեւիցե Հայ առաքելական եկեղեցու հետ խնդիր չունեմ, չեմ կարող ունենալ, եւ նա, ով Հայ առաքելական եկեղեցու հետ խնդիր կունենա, իր հետ ես խնդիր կունենամ: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իմ քննադատությունը եղել է անհատների հետ կապված: Իսկ մենք գիտենք, որ բոլոր կառույցներում էլ անհատները հաճախ բացասական ազդեցություն են ունենում»,-ասաց Սիմոնյանը: