Տիկին Զոհրաբյան, ես պետք է քննադատեմ ձեզ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Օրեր առաջ դուք ինձ քննադատեցիք, եւ ես ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ ձեզնից լսել ձեր խորհուրդը: Հիմա ուզում եմ դրա նաեւ առարկայական ապացույցը ներկայացնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ապա հեռացավ ամբիոնից եւ վերադարձեվ վարդերի փնջով ու նվիրեց Նաիրա Զոհրաբյանին:

«Այսօր տիկին Զոհրաբյանի ծննդյան օրն է: Ես վստահ եմ, որ իմ այս հերթական «սադրանքից» հետո իրենք ձեզ կգրեն, կշորհավորեն: Մենք հաճախ իրար հետ վիճում ենք, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, տարբեր հարցերում տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց ձեր փորձառությունը, ձեր գեղեցկությունըթող անսպառ լինի, շնորհավոր, տիկին Զոհրաբյան»,-ասաց ԱԺ փոխնախագահը: