2014-ից հետո արտադրված Samsung-ի բոլոր սմարթֆոնները ունեցել են խոցելիություն, ինչը թույլ է տալիս դրանք կոտրել: Այս մասին հաղորդել է Gadgets 360 պարբերականը' հղում անելով անվտանգության փորձագետ Մատեուշ Յուրչիկին (Mateusz Jurczyk):
Ծայրահեղ խոցելիությունը գործել է Skia գրաֆիկական գրադարանով կորեական արտադրության սմարթֆոններով պատկերների մշակման ժամանակ: Յուրչիկի խոսքով' երբ օգտատերը պահպանել է Samsung Messages հավելվածի միջոցով ուղարկված պատկերը, Android-ն ուղարկել է դրանք վերոնշյալ գրադարան: Որոշ գործողություններ չեն պահանջում սարքի տիրոջ թույլտվությունը, և դրանից կարող է օգտվել հաքերը:
Պարզվել է, որ այդ գործողությունները կատարելիս չարամիտը կարող է հեռակա միանալ դևայսին և ստանալ լիարժեք հասանելիություն համակարգին: Հաքերը կարող է հասանելիություն ստանալ զանգերին, բարձրախոսին, տեսախցիկին և դևայսի այլ գործառույթների:
Մասնագետը կատարել է հետազոտություն և հայտարարել, որ խոցելիությունը վերաբերում է 2014-ից հետո արտադրված Samsung-ի բոլոր սմարթֆոններին: