Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին հավաքել է մազերը։ Նա արտահայտիչ շպար է ընտրել՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Անժելա Սարգսյանը նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղերին։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, բաց գույնի պիջակ։ Անժելա Սարգսյանն արձակել էր մազերը եւ ակնոց էր կրում։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։