ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, հերքում է իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին համացանցում տարածված լուրերը:
 
ԼՈւՐԵՐ.com-ի խնդրանքով տրամադրվել է Հայկ Սարգսյանի պազաբանումը, որը ներկայացնում ենք ստորև.
 
 
«Սոցիալական ցանցերում և արդեն նաև մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվում են լուսանկարներ, որոնց մակագրություններով հանրությանը փորձ է արվում տեղեկություն հրամցնել Ձեր սեռական կողմնորոշման վերաբերյալ:
 
«Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:
 
Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները:
 
Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»»,- նշում է Հայկ Սարգսյանը: