Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Կուլում բիչ քաղաքում մերկ նորապսակները հետապնդել են իրենց տուն մտած և ավտոմեքենայի բանալիները գողացած ավազակին և վախեցրել նրան:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երիտասարդ զույգը՝ Ջիմ Ռայսը և Սանդրա Սքոտը, եղել են ննջասենյակում, երբ տարօրինակ ձայներ են լսել տան մեջ: Կինը կարծել է, թե շներն են աղմկում և գնացել է պարզելու, թե ինչ է կատարվում: Սակայն, ի զարամանս Սանդրայի՝ սենյակում եղել է խոշորամարմին մի տղամարդ, ով ավտոմեքենայի բանալիները ձեռքին դուրս է վազել:
Կինն օգնության է կանչել ամուսնուն, և զույգը մերկ վիճակում դուրս է եկել փողոց՝ գողի հետևից:
Ջիմը և Սանդրան դուրս են հանել ավազակին մեքենայից և չեն թողել, որ նա փախուստի դիմի:
«Իմ կարծիքով՝ միակ պատճառը, որն նա դուրս եկավ մեքենայից այն է, որ նա վախեցավ իր վրա բղավող մերկ մարդկանցից»,- ասել է Սանդրան: