Կուլիո Կառլ Ջասթին Մորգանը համարվում է կորոնավիրուսի ամենաերիտասարդ զոհը. նա մահացել է ծնվելուց երեք հետո: Ծննդաբերությունից քիչ առաջ նրա մոր՝ Մեծ Բրիտանիայի Բրիջենդ կոմսության Մեյսթեգ քաղաքի բնակչուհու մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, տղան ծնվել էր սրտի կծկումների ցածր մակարդակով: Նրան տեղափոխել էին մեկ այլ հիվանդանոց, բայց նա մայիսի 5-ին մահացել էր: Որպես մահվան առաջնային պատճառ նշվել էր ծանր հիպոքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիան: Դա նշանակում է, որ նրա ուղեղին արյուն եւ թթվածին էր պակասում: Կորոնավիրուսը, որով վարակվել էր նրա մայրը, նշվել էր որպես մահվան երկրորդական պատճառ:

Օքսֆորդի պրոֆեսոր Մարիան Նայթը ուսումնասիրություն էր հրապարակել, որում նա իր գործընկերների հետ վերլուծել էր Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներ տեղափոխված 427 կորոնավիրուսով վարակված հղի կանանց տվյալները: Գիտնականների նպատակն էր պարզել՝ արդյոք հղիության ընթացքում վիրուսը փոխանցվում է պտղին կամ արդյոք երեխան ծնվելու ժամանակ: Այս հարցերի պատասխանները դեռ հայտնի չեն, բայց հայտնի է, որ կորոնավիրուսը խոցում է երեխաների մի փոքր տոկոսին:

med.news.am