Ամուսնուն դավաճանած չինուհին երկվորյակ երեխաներ է ունեցել ամուսնուց և սիրեցյալից: Տղամարդը կնոջ դավաճանության մասին իմացել է այն բանից հետո, երբ անցկացրել է նորածին երեխաների ԴՆԹ թեստը: Նշվում է, որ դա Չինաստանի համար ստանդարտ ընթացակարգ է:
Համաձայն թեստի արդյունքների՝ կինը դավաճանել է իր ամուսնուն և երեխաներից մեկով հղիացել է այլ տղամարդուց, գրում է Московский Комсомолец-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Տարբեր հայրերից երկվորյակների ծնունդը հազվադեպ հանդիպող երևույթ է և հայտնի է սուպերֆեկունդացիա անվամբ:
Ըստ Պեկինի Չժունչժենի դատական նույնականացման կենտրոնի տնօրեն Դեն Յացզյունի՝ նման դեպք լինում է10 միլիոնից մեկ անգամ: Այնուամենայնիվ, ի տարբերություն մարդկանց՝ սուպերֆեկունդացիան տարածված է կատուների և շների մոտ: