ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից ահազանգում են, որ քաղաքացիները քեֆ են արել հուշարձանի տարածքում:

 
 

«Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, ովքեր որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք` գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։

Մինչեւ երբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։

Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա»,- գրված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։