Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ: Ըստ հաստատված տվյալների՝ բեռն առգրավվել է տրանսպորտային ոստիկանության կողմից և ուղարկվել փորձաքննության: Վորոնեժի օդանավակայանի հարևանությամբ հայտնաբերվել է երեք բեռնատար՝ բեռնված մի քանի տասնյակ տոննա քաշով մաքսանենգ ծխախոտով, որը, ենթադրաբար, պետք է առաքվեր Ստավրոպոլ: Ըստ Eadaily.com-ի տեղեկությունների՝ ապօրինի բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին:
Հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները մաքսային ծառայության հետ միասին Կրասնոդար քաղաքի օդանավակայանում առգրավել էին Հայաստանից ծխախոտի մեծ խմբաքանակ: Մոտ 40 տոննա ընդհանուր քաշով բեռն ուղեկցվում էր կեղծ բեռնաթղթերով: Ներկայումս այս դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն: