Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելուց առաջ իշխանությունները չեն դիմել Սեքսոլոգների հայկական ասոցիացիային, չեն հարցրել բժիշկների կարծիքը, այդ պատճառով էլ վավերացումից հետո ծավալված քննարկումներն անորոշության և անտեղյակության տիրույթում են»,- այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով' կոնվենցիայում կան հարցեր, որոնք մտահոգիչ են և կարիք ունեն մասնագիտական ուսումնասիրության:
Բժշկի կարծիքով՝ կարիք չկա երեխային պատմել սեռական տարբեր կողմնորոշումների մասին, նրա հոգեսեռական առանձնահատկությունները թույլ չեն տալիս ընկալել դա. «Երեխաների ուղեղը չի կարելի լցնել անպիտան տեղեկատվությամբ: Երեխայի անվտանգության ապահովման համար սեռական կողմնորոշման մասին պատմելն իմաստ չունի, դա միայն կվնասի նրան: Չի կարելի կուրորեն պատճենել այն, ինչ ուրիշինն է, կոնվենցիան կարիք ունի տեղայնացման: Մատուցվող տեղեկատվությունը պետք է լինի զտված»,- ասել է Շահրամանյանը:
Մանրամասները' տեսանյութում: