Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Կառավարության նիստում այդ մասին նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հույս ունենք՝ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի», - ասաց Ավինյանը։
Ավելի վաղ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդել էր, որ Սուրեն Պապիկյանի թեստը եղել է բացասական։