Գիտնական ինֆեկցիոնիստ Չժան Վենհունը կարծիք է հայտնել, որ նույնիսկ սահմանները բացելուց հետո էլ COVID-19-ը մարդկության հետ կմնա աշխարհում, սակայն ապագայում երկրի առողջապահական համակարգերը պատրաստ կլինեն դրան հակազդելու՝ գրում է mk.ru -ն։
Այնուամենայնիվ, փորձագետը նշել է, որ այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ձեռքերը լվանալը, դիմակներ կրելը և սոցիալական տարածության պահպանումը, շարունակում են կարևոր դեր ունենալ: