Տաթեւիկ Ռեւազյանի հասցեին վիրավորական գրառում կատջարած անձը հրավիրվել է Ոստիկանություն եւ բացատրություն տվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

«Արտյոմ Խաչատրյանը բերվել է ոստիկանություն նախապատրաստվող նյութերի շրջանակում, բացատրություն է ներկայացրել և գնացել»,- հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Դատախազությունը Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանի հասցեին օգտատեր Արտյոմ Խաչատրյանի գրառումն ուսումնասիրելու և հետագա ընթացքի համար ուղարկել էր ոստիկանություն։