Համացանցում տարածվել է տեսանյութ, որից պարզվում է, որ Խարբերդում բնակվող ընտանիքի խորթ հայրը երեխային գիշերները գետնին է քնեցնում՝ պատժելու նպատակով։ Թեև մայրը փորձում է հերքել այդ փաստը, սակայն երեխան մի քանի անգամ հնչող հարցին ի պատասխան՝ նույն բանն է ասում՝ հաստատելով, որ իրեն գետնին են քնեցնում։ Տեսանյութի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը գրում են, որ ճանաչում են ընտանիքին և գիտեն, որ երեխան խեղճ է ու պարբերաբար ծեծի է ենթարկվում։