Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսաուղերձով հայտնում է, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

 

«Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել և  ինչ-որ նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել: Ինչ է նշանակում պղծել երեխաներին, ինչ է նշանակում հարամել նրանց մանկական հոգին: Չի կարելի, սրբապիղծներ»,- նշում է օգտատերը:

Աթանեսյանը նաև սպառնում է սպանել այն անձանց, ովքեր նմանատիպ գրքեր կբաժանեն երեխաներին: