Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Հայաստանի բնակչությանը Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է Twitter սոցիալական ցանցում:
«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի ողջ բնակչությանը 1918-ին Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: Այս շատ կարևոր օրը Վրաստանը մաղթում է բարգավաճում և հաջողություններ մեր հարևան երկրին», – ասվում է շնորհավորական ուղերձում: