Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ պատմեց մի պացիենտի մասին, ով Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ է տեղափոխվել ապրիլի 13-ին:
«Նա մեկ շաբաթ ուշ էր դիմել, արդեն երկկողմանի ծանր թոքաբորբով: Ապրիլի 15-ից նա գտնվում է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված մինչ օրս, 50 օրից ավելի: Բուժաշխատողներն անում են հնարավորն ու անհնարը նրա կյանքը փրկելու համար»,-ասաց նա, ապա հավելեց.
«Արդեն երեք ամիս է, որ բուժաշխատողներն աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում: Քաղաքացիների կողմից շարունակաբար անպատասխանատու վարքի ցուցաբերումը ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանը եւ հիասթափեցնելու է նրանց:
Ցավալի է, որ մինչ օրս կան մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը, անլուրջ են վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին: Մինչդեռ մենք ամեն օր ականատես ենք լինում մահերի, ողբերգությունները, մահանում են մարդիկ, ընտանիքներ երբեմն»: