«Հայաստանում գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաշված շաբաթներ են մնացել, եթե ոչ օրեր։ Ըստ այդմ, բոլոր այն մարդիկ, որոնք միշտ փորձում են հարմար դիրք ընդունել գալիք իշխանությունների հետ համագործակցելու համար, կանխավ սկսում են իրենց դիրքորոշումները սրբագրել։ Ինձ թվում է Արմեն Դարբինյանը հենց դրանով է զբաղված, փորձում է երաշխավորել իր ապագա բարեկեցությունը՝ քննադատելով ներկայիս իշխանություններին և նախապատրաստվելով նույն ստոր երեսպաշտությամբ գալիք իշխանություններին գովերգել»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն այսպես մեկնաբանեց մշտապես իշխանությանը գովերգող նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի գրառումը, որտեղ վերջինս քննադատում է իշխանությանը։ Անդրադառնալով Արմեն Դարբինյանի նկատմամբ իր վերաբերմունքին՝ Դանիելյանը նշեց, որ իր քննադատությունը նրա նկատմամբ մեկ դրվագով է եղել․ «Այնպես չէ, որ ես մշտապես քննադատել եմ Արմեն Դարբինյանին․ եղել է մի դրվագ, երբ նա ելույթ է ունեցել և պնդել է, որ ի թիվս Նիկոլ Փաշինյանի կառավարության բազմաթիվ հաջողությունների, գլխավորը գուցե կայանում է նրանում, որ նա կազմաքանդել է տնտեսության կլանային համակարգը։ Ըստ այդմ՝ ես և իմ ընկերները որոշեցինք պարոն Դարբինյանից ճշտել՝ արդյոք նա Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրուպ» ընկերության գոյությունը համարո՞ւմ է կլանային տնտեսության օրինակ, թե՞ ոչ։ Ընդ որում դա ընդամենը մեկ օրինակ է, բայց նմանատիպ բազմաթիվ կոնցեռներ կան Հայաստանում։ Նշեմ, որ ես դեմ չեմ այդ կոնցեռների գոյությանը, բայց ինձ հետաքրքիր էր նրա կարծիքը՝ արդյոք համարո՞ւմ էր այդ օլիգարխների գոյությունը կլանային տնտեսության գոյության ապացույց»,- ասաց նա։ Դանիելյանը նշեց նաև, որ դրանով ոչ թե Դարբինյանին է ցանկացել քննադատել, այլ անբարոյական երեսպաշտությունը, որը Հայաստանում բոլոր ռեկորդները գերազանցել է և փաստորեն Դարբինյանը ևս մեկ ցցուն օրինակն է երեսպաշտության, որը քայքայում է մեր պետությունն ու հասարակությունը։ Հիշեցնենք, որ Արմեն Դարբինյանը, թվիթերյան իր էջում դիմելով Նիկոլ Փաշինյանին, գրել էր․ «Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»: Մեկ այլ գրառմամբ էլ Դարբինյանը նշել է, որ պաշտպանել է հեղափոխությունը, բայց ոչ անբարտավանությունը ու սևերի ու սպիտակների բաժանումը․ «Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը: Բայց ո՛չ թայֆայական կառավարումը, ո՛չ անբարտավանությունը՝ մասնագիտական հմտությունների փոխարեն, ո՛չ սևերի ու սպիտակների բաժանումը, ո՛չ ինքնահավանությունը ու ընտանեկան ֆոնդերը: Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք»:
Արմեն Դարբինյանը ստոր երեսպաշտությամբ նախապատրաստվում է գալիք իշխանություններին գովերգել․ Արթուր Դանիելյան
16:32 - 3.Հունիս.2020
Առաջարկում ենք նաև
14/11/23 16:48
ԵԺԿ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Արմեն Աշոտյանին. Հայկ Մամիջանյան
11/07/23 14:30
Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել դատավոր Արթուր Նահապետյանի կողմից
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
20/04/22 09:45
Ճիշտ կլինի, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը գա հրապարակ ու փորձի հասկանալ՝ ինչ է ասում Արթուր Վանեցյանը. «Հրապարակ»
04/02/22 18:45
Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել. Արմեն Սարգսյանը՝ Արթուր Գրիգորյանի մասին
14/01/22 12:17
Պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը. Արմեն Դարբինյանը դիմել է ԱԱԾ տնօրենին
17/09/21 15:41
«Փաստաթուղթը պատրաստ է, միջանցքով բանով». Արթուր Դանիելյան
18/06/21 14:42
Կանխատեսելով գալիք պարտությունը՝ իշխանությունը 2 օր է գործի է դրել ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ. Արմեն Աշոտյան
03/03/21 13:39
«Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր. Արթուր Դանիելյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան