ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է նաև հունիսի 3-ին գրանցված վարակակիրների և մահերի թվին:

 
 
 
 
«Երեկ կորոնավիրուսից ունեցել ենք 6 մահ, ևս 9 մահ կորոնավիրուսով վարակված անձինք են եղել, որոնց մահվան պատճառները բժիշկներն այլ են գնահատում, և ես ցավակցում եմ նրանց հարազատներին»,-ասել է վարչապետը:
 

Նա նաև նշել է, որ նախորդ օրվա վարակակիրների ընդհանուր թիվը հակառեկորդ է սահմանել. վերջին 1 օրում վարակվել է 697 մարդ: