Ոստիկանապետ Արման Սարգսյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այսօր ստացել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ։ Ըստ տեղեկությունների՝ վերջինս վարչապետի մտերիմն է։
Ավելի վաղ, նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետից առաջարկ են ստացել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: