Օրերս կորոնավիրուսի հետևանքով Հրազդանի ծննդատան աշխատակիցներից մեկն է մահացել. Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Կորոնավիրուսից մահացած կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով' 46-ամյա կինը որոշ ժամանակ միացված է եղել թոքերի օդափոխության սարքին։ Նա աշխատում էր Հրազդանի ծննդատանը՝ որպես բուժքույր։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350-ով և դարձել 13 675։ Նախորդ օրը վիրուսից 6 անձ է մահացել. ընդհանուր առմամբ, մինչ օրս կորոնավիրուսից 217 մահվան դեպք է գրանցվել մեր երկրում։

armeniasputnik.am