Ավելի քան 3,6 միլիոն մարդ արդեն հաղթահարել է հիվանդությունը, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը աշխարհում 413 726 է։ Այս մասին վկայում են worldometer առցանց կայքի տվյալները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ գրանցվել է վարակման 7 324 507 դեպք, ապաքինվել է 3 604 884 մարդ։ Նախօրեին գրանցվել է հիվանդության 121 751, մահվան՝ 4 763 նոր դեպք: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 2 045 715 դեպք, որոնցից 114 151-ը՝ մահվան ելքով։
Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով երկրորդ տեղում է։ Գրանցվել է 742 084 դեպք, որոնցից 38 497-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 325 602 մարդ։
Ռուսաստանը հաջորդում է Բրազիլիային։ Արձանագրվել է 485 253 դեպք, որոնցից 6 142-ը՝ մահվան ելքով։