Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատունը:
ԲՀԿ պատգամավորներն այժմ գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ, որտեղ այս պահին հավաքվել են նաև բազմաթիվ աջակիներ։
Պատգամավորների խոսքով՝ խուզարկությունը կապված է 2017 թվականի ընտրություններում Մարտունիից մեծամասնականով առաջադրված թեկնածուի մոտ գտնված ինչ–որ փաստաթղթի հետ։ Այնուամենայնիվ, նրանք վստահ են, որ սա քաղաքական հետապնդում է՝ կապված Ծառուկյանի հնչեցրած քննադատության հետ, և իշխանությունները փորձում են լայնածավալ ճնշումներով լռեցնել իրենց։
Պատգամավորները նշում են, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում նաև իրենց կուսակցական գրասենյակներում, մասնավորապես, Գեղարքունիքի գրասենյակում։