Ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում ընթացող իրադարձություններին։

«Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը եռում է։ Քյարամյանի նշանակմամբ ԱԱԾ-ն ակնհայտ քաղաքականացվել է։ Ծառուկյանի տան խուզարկությունը և այս ամենը, ինչ կատարվում է այնտեղ, բոլորովին անարդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին։ Հեղափախական կոնսենսուսը ցրվում է։ Ձևավորվում է «հետթավշյա» ընդդիմություն։ Այս ամենը ես կանխատեսել էի դեռ երկու տարի առաջ»,-գրել է Սերգեյ Մարկեդոնովը։Ի լրումն այս ամենի՝ նա հավելել է, որ «Նիկոլ Վովաևիչի ժողովրդականությունը հավերժ չէ»։