Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շոուբիզնեսյան այն դեմքերից է, որը մշտապես խնամքով թաքցրել է իր անձնական կյանքը. թե՛ լրագրողների, եւ թե՛ նրա ինստագրամյան հետեւորդների հարցին միշտ հնչել է «անձնականը ենթակա չէ հրապարակման» պատասխանը, գրում է Bravo.am-ը:
Օրերս, սակայն, «Ինստամերկ» նախագծի եթերներից մեկի ժամանակ, որի հյուրը Դիանա Մալենկոն էր, հետեւորդներից մեկը հարցրեց՝ արդյոք Նազենին կընդունի գյուղացու ամուսնության առաջարկը: Որքան էլ հարցը տարօրինակ թվաց, ամեն դեպում Նազենին պատասխանեց.«Ինչո՞ւ եք մտածում, որ ամուսնության առաջարկն ընդունելիս պետք է հաշվի առնեմ՝ գյուղացի է, թե քաղաքացի: Նախ ես հաշվի եմ առնում իմ սրտի կանչը, եւ երկրորդ՝ կներեք, ունեմ ընկեր եւ չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»:
Կին-տղամարդ փոխհարաբերությունների թեման այս հարցից հետո շարունակվեց Նազենիի եւ Դիանայի զրույցում, եւ նա եւս մեկ անգամ ակնարկեց, որ ընտրյալ ունի: Նազենիի հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գերի Դիանայի սերնդակից աղջիկներին, Դիանան պատասխանեց.«Թվային աշխարհը եւ կանանց ինքնուրույն լինելը մեծ հետք է թողել իմ սերնդակիցների անձնական կյանքի վրա. օրինակ՝ եթե փողոցում մեքենաս փչանա, ես ավելի արագ կկողմնորոշվեմ եւ կլուծեմ խդիրը, քան եթե զանգեմ ընկերոջս, խնդրեմ, որ նա կարգավորի այդ հարցը»:
Իսկ Նազենին փոքր-ինչ առարկեց.«Հիմա ես կզանգեմ ընկերոջս: Չնայած գիտեմ, որ ինքս ամեն ինչ 5 րոպեում կարող եմ անել, բայց կնախընտրեմ տալ նրան ավելի 15 րոպե»: