«Կառավարությունը պետք է հրաժարական տա, որպեսզի երկիրը դուրս գա այս իրավիճակից։ Ես կարծում եմ՝ այս պահին Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ չէ մոտակա ընտրություններին, բայց, որ դրանք պետք է լինեն արտահերթ՝ բոլորի համար հասկանալի է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Ինչ վերաբերում է ժողովրդի վերաբերմունքին, ներկայիս իշխանությունների վերաբերյալ, Դանիելյանը նշեց, որ ժողովրդի անունից կարող են խոսել միան Նիկոլ Փաշինյանն ու իմքայլականները, սակայն նշեց նաև՝ հանրության տեսակետներին ծանոթանալու համար պետք է անցկացվեն սոցիալական հարցումներ։ Անդրադառնալով կարծիքներին, թե ներկայիս իշխանությունները շարունակում են նախկինների գործելաոճը՝ Դանիելյանը նկատեց, որ այդ համեմատությունը վիրավորական է նախևառաջ նախկին իշխանության ներկայացուցիչների համար։