Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Forbes-ի հրապարակումով ու գրել․
«Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Ֆորբսի ամսագրի ուշադրության կենտրոնում։
Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից' Դրեյփերի համալսարան։
Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից' կորոնավիրուսի այս ծանր շրջանում»։