«Մենք պետք է ամեն ինչին նայենք կորոնավիրուսի պրիզմայով և պետք չէ դատել՝ կենսամակարդակը բարձրացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե կորոնավիրուսը չլիներ, հպարտ քաղաքացու կենսակերպը կլավանար, և մենք ծանր տնտեսական ճգնաժամի մեջ չէինք հայտնվի»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հպարտ քաղաքացու կենսամակարդակը բարձրացե՞լ է։