Կորոնավիրուսի համաճարակն ամենալուրջ մարտահրավերն է ԵՄ պատմության մեջ, և այն ցույց տվեց, թե որքան խոցել է Եվրոպան: Այս մասին հայտարարել է Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում, գրում է ТАСС-ը: Կանցլերը նշել է, որ Գերմանիան հուլիսի 1-ից կնախագահի Եվրոմիությունում:
«Մենք պատասխանատվություն ենք ստանձնում այն ժամանակ, երբ Եվրոպան կանգնած է պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերի առաջ։ Մենք պետք է, մի կողմից, հաղթահարենք ճգնաժամի հետևանքները, մյուս կողմից՝ Եվրոպան դարձնենք ավելի մրցունակ։ Եվրոպան Գերմանիայի կարիքն ունի, իսկ մենք՝ Եվրոպայի»,- նշել է Մերկելը: