Սինգապուրի վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդները վարակի մեծ վտանգ են ներկայացնում միայն առաջին յոթ օրվա ընթացքում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնագետները նշում են, որ արդեն երկրորդ շաբաթվանից մյուսների վարակվելու վտանգը գործնականում անհետանում է:
Ավելին, ըստ գիտնականների՝ դա կախված չէ ախտանիշների առկայությունից: