Կալինինգրադում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի մասնակիցներից մեկը կորցրել է կոշիկը, բայց շարունակել է քայլերթը: РЕН ТВ-ին հրապարակել է միջադեպի տեսանյութը, որում երում է, թե ինչպես է աղջիկը ոտաբոբիկ քայլում մյուսների հետ միասին:
Կայքի հաղորդմամբ՝ Բալթյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Նոսատովը խոստացել է խրախուսել նրան:
«Կորցնելով իր կոշիկները` նա չխառնեց շարքը: Եվ ոչ ոք նույնիսկ չնկատեց: Ուստի, նրա անունն ինձ առանձին ներկայացրեք»,- ասել է նա:
Պարբերականը նշում է, որ աղջիկը կպարգևատրվի: