Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու նամակն աճուրդում վաճառվել է 2.2 միլիոն ռուբլով, գրում է «Նիկիտսկու աճուրդի տունը»:
«Աճուրդի հիթը Իոսիֆ Բրոդսկու Տ.Ռումյանցևային հասցեագրված ձեռագիր նամակի վաճառքն էր, որը բանաստեղծը գրել է 1967 թվականին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ լոտի մեկնարկային գինը եղել է 800 հազար ռուբլի:
Տատյանա Ռումյանցևան Բրոդսկու ընկերուհին է: Նամակի երկու կողմերում պատկերված են Բրոդսկու նկարները, ինչպես նաև մակագրություններ՝ «Տանեչկա, սա դուք եք՝ ինձ չզիջած բաճկոնով», «Բոլորին ես եմ նկարել»: