National Geographic ամսագիրը ինստագրամյան իր էջում հայկական կոլորիտային լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում ազգությամբ մոլոկան 58-ամյա Իրինա Նովիկովան է՝ Ֆիոլետովո գյուղից, ով ճամփեզրին մթերք է վաճառում։ «Ինձ բոլորն այստեղ ճանաչում են»,-ասվում է լուսանկարին կից մակագրության մեջ։ National Geographic-ի Ինստագրամի էջը ունի 39 միլիոնից ավելի հետևորդ։