Հնդկաստանում մի կին երկար ժամանակ փորձել է հղիանալ, բայց ապարդյուն: Սկսված որովայնի ցավով կինը դիմել է բժշկի: Բժիշկները պարզել են, որ հնդկուհին ամբողջ կյանքում տղամարդ է եղել և չի էլ կասկածել այդ մասին, հայտնում է PTI հրատարակությունը:
Նշվում է, որ Կալկաթայի բնակչուհին ունեցել է կնոջ բոլոր կենսաբանական բնութագրերը: «Նրա ձայնը, զարգացած կուրծքը, արտաքին սեռական օրգանները. ամենը ցույց է տալիս, որ նա կին է», – ասում է ուռուցքաբան Անուպամ Դուտտան: Նրա խոսքով ՝ հիվանդը ձվարան չունի, և երբեք դաշտան չի ունեցել:
Նա ամուսնացած է շուրջ ինը տարի և երկար ժամանակ փորձել է հղիանալ: Բազմաթիվ փորձերից հետո բժիշկները հաստատեցին, որ նրա իսկական սեռը արական է: Բժիշկները կատարեցին նաև կարիոտիպավորում, որի արդյունքում հայտնաբերվեցին արական սեռական XY քրոմոսոմներ:
Որովայնի ցավը, որով նա դիմել էր բժիշկներին, պարզվեց, ամորձու քաղցկեղ է: Հրապարակման համաձայն՝ սա հերթական ցնցումն էր ամուսինների համար: Ներկայում կինը քիմիաթերապիա է անցնում, իսկ բժիշկները հորդորում են զույգին ապրել ինչպես նախկինում:
Բժշկության մեջ այս երևույթը կոչվում Մորիսի համախտանիշ: Այսպիսի խանգարման դեպքում ծնվում են իգական կենսաբանական հատկանիշներով տղամարդիկ: Սինդրոմը շատ հազվադեպ է և ի հայտ է գալիս 22 հազարից մեկ: Ուսումնասիրելով հիվանդի ընտանիքը, բժիշկները Մորիսի սինդրոմ են բացահայտել նրա 28-ամյա քրոջ և երկու մորաքրոջ մոտ: Բժիշկները եզրակացրին, որ խնդիրը ժառանգական է և, հավանաբար, կդրսևորվի նաև գալիք սերունդներում: