«Համավարակը անկառավարելի է, առողջապահության ամբողջ համակարգն անզոր է այլևս, հիմքում տեսնում եմ կառավարման անունակության գործակիցը, որը պայմանավորված է նախարարի անձով։

 

Ես դեռևս մարտի 1-ին պահանջել եմ այդ պաշտոնյայի պաշտոնանկությունը և կանխագուշակել էի, թե ինչի կարող է բերել այդ մարդու դիլետանտիզմը։ Մենք ամբողջ ազգով վայելում ենք այդ թերի քաղաքականության հետևանքները»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի զրույցում ասաց երգահան, հասարակական գործիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիորւսի տարածմանը։